Դուբայում կրկին երկնաքեր է այրվում
Դուբայում այրվում է «Viceroy Dubai Jumeirah Village» երկնաքերը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Հրշեջ ծառայության աշխատակիցներին դեռևս չի հաջողվում մարել կրակը, որը մեծ տարածք է զբաղեցրել:
«Mirror»-ի տվյալներով՝ շինությունը գնահատվում է գրեթե 400 միլիոն դոլար: Շինարարական աշխատանքներն արդեն մեկ տարուց ավել է, ինչ իրականացվում են:
