Իրանն Ադրբեջանում 1.5 միլիարդ դոլարի ներդրում է կատարել
Իրանի ներդրումներն Ադրբեջանում գերազանցել են 2.5 միլիարդ մանաթը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը: «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ «AzEuroCar» և «Iran Khodro» ընկերությունները վեց փաստաթուղթ են կնքե: Ընկերությունները համատեղ արտադրամաս են ստեղծելու՝ ավտոմեքենաներ արտադրելու համար: «Իրանի ներդրումներն Ադրբեջանում հասել են 2.5 միլիարդ մանաթի (1.5 միլիարդ ԱՄՆ դոլար) , այդ թվում՝ 150 միլիոն մանաթը (93 միլիոն 750 000 դոլար)՝ նավթային ոլորտում»,- նշել է էկոնոմիկայի նախարար Մուստաֆաևը:
