Ճապոնիայում հոսպիտալացվել է մոտ 700 մարդ
Ճապոնիայի ողջ տարածքում հաստատված շոգի պատճառով շաբաթ օրը հիվանդանոց է տեղափոխվել 670 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է, հայտնում է NHK հեռուստաընկերությունը: Օիտեում և Օսակայում օդի ջերմաստիճանը եղել է 38 աստիճանից բարձր, իսկ Կիոտոյում՝ մինչև 37.9:
