Ձերբակալել են ահաբեկիչների համար կեղծ փաստաթղթեր պատրաստողներին
Բելգիայի մայրաքաղաքում ձերբակալել են ահաբեկիչների համար կեղծ փաստաթղթերի պատրաստման մեջ կասկածվող մարդկանց, որոնք ենթադրաբար փաստաթղթեր են պատրաստել նաև նոյեմբերի 13-ին Փարիզում և մարտի 22-ին Բրյուսելում իրականացրած ահաբեկչությունների մասնակիցների համար, հայտնում է RTL հեռուստաալիքը: Կեղծ անձնագրերի պատրաստման ընդհատակյա արհեստանոցը, գտնվել է մայրաքաղաքի Սեն Ժոս համայնքում: Նրանց ծառայություններից օգտվել է նաև Հալիդ էլ Բաքրաուին, Բրյուսելի մետրոյում իրեն պայթեցրած մահապարտ եղբայրներից մեկը:
