Ծանր վիրավորվել է Իգոր Պլոտնիցկին
Ուկրաինայի արևելքում ավտոմեքենայի պայթյունից վիրավորվել է Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է արել Լուգանսկի «Կոնֆեդերատիվ միության նախագահ» Օլեգ Ցարևը: Պլոտնիցկին տեղափոխվել է հիվանդանոց:
