Օլիմպիական խաղերին զուգահեռ՝ շարունակվում են ցույցերը
Ռիո դը Ժանեյրոյում մեկնարկել են Օլիմպիական խաղերը, որոնց ուղեկցում էին ցույցերը: Հենց բացման արարողության ընթացքում ցուցարարները «Մարականա» մարզադաշտի հարակից տարածքում իրականացրել են բողոքի ակցիա: Ըստ ցուցարարների՝ հնարավոր էր ավելի մատչելի բացման արարողություն կազմակերպել, դրա փոխարեն՝ օգնելով Բրազիլիայում ապրող հազարավոր անտուններին: Ցուցարարներին ցրելու համար Ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:
