Արթուր Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկում
Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը մեկնարկեց պարտությամբ: 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում գյումրեցի 20-ամյա բռնցքամարտիկը 27:30 (0:3) հաշվով պարտվեց իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքեց պայքարը:
