Մոսկվայում «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
Մոսկվայում հայտարարվել է վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակը՝ շատ բարձր օդի ջերմաստիճանի ու հրդեհների առաջացման ռիսկի պատճառով: Այս մասին փոխանցում է Lenta–ն: Ռուսատանի Հիդրոմետկենտրոնի տվյալներով, օգոստոսի 6-ին Մոսկվայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 30 աստիճան: Ժամանակ առ ժամանակ ամպամած կլինի, բայց տեղումներ չեն կանխատեսվում: Կիրակի մայրքաղաքում ու Պոդմոսկովյեում ավելի շոգ կլինի՝ մինչեւ 33 աստիճան:
