Մշակվում է նոր զենիթային հրթիռներ. Ռոգոզին
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Facebook-ի իր էջում գրել է, որ Օդային-տիեզերական պաշտպանության «Ալմազ Անտեյ» կոնցեռնը նոր զենիթային հրթիռներ է մշակել Ռուսաստանի ռազմածովային ուժերի եւ ցամաքային զորքերի համար: Lenta-ի հաղորդմամբ՝ կոնցեռնը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նիստում, որի նախագահը հենց Ռոգոզինն է, ներկայացրել է նոր սերնդի զենիթային հրթիռների փորձարկման արդյունքները:
