Սիրիական Մանբիջ քաղաքը գրեթե ազատագրված է ԻՊ-ից
«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ը գրեթե ամբողջությամբ սիրիական Մանբիջ քաղաքից դուրս են շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Այս մասին տեղեկացնում է «The Daily Star»-ը: Մանբիջ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել է երկու ամիս առաջ ԱՄՆ-ի հատուկ աջակցման ուժերի օգնությամբ: Նպատակն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հեռացնել թուրք-սիրիական սահմանից:
