Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնելու է լատինաամերիկյան շրջագայության
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին մեկնարկելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ ի Զարիֆի լատինաամերիկյան շրջագայությունը, որի շրջանակներում նա այցելելու է Կուբա, Նիկարագուա, Էկվադոր, Չիլի և Բոլիվիա։ Հաղորդվում է, որ Իրանի արտգործնախարարին ուղեկցելու է տնտեսական մեծ պատվիրակություն։ Պլանավորված է համաձայնագրեր ստորագրել նավթի, էներգետիկայի և ծովային փոխադրումների ոլորտում։ Զարիֆի լատինաամերիկյան շրջագայությունը տևելու է մեկ շաբաթ՝ մինչև օգոստոսի 27-ը։
