ԻՊ-ը զանգվածային ջարդ է իրագործել
Իրաքի շիիթական ոստիկանությունը հայտնել է խաղաղ բնակչության շրջանում մասսայական սպանությունների մասին, որոնք կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Քիրքուք նահանգում, փոխանցում է Al Sumaria հեռուստաալիքը: Ահաբեկիչների զոհ է դարձել 85 մարդ: «Հետախուզության տվյալներովը ցույց են տվել, որ «Իսլամական պետության» կողմից իրականացված զանգվածային ջարդի արդյունքում 85 մարդ է զոհվել, նրանց թվում՝ կանայք և երեխաներ»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ահաբեկիչների մոտ պատանդ են մնում հարյուրավոր ընտանիքներ, նրանց մահապատիժ է սպառնում:
