Նազարբաեւն ու Էրդողանը պայմանավորվել են
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ պայամանվարվածություններ է ձեռք բերել ապրանքաշրջանառությունը տարեկան մինչեւ 10 միլիարդ դոլարի հասցնելու վերաբերյալ: Մասնավորապես, ինչպես հայտնում է РИА-ն, Նազարբաեւն ու էրդողանը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կավելացվի մինչեւ տարեկան 10 միլիարդ դոլարի: Նախատեսվում է, որ Թուրքիայի եւ Ղազախստանի միջեւ կիրականացվեն 20 ներդրումային ծրագրեր, ընդհանուր շուրջ 813 միլիոն դոլար արժողությամբ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ թուրք-ղազախական արդյունաբերական գոտիների ստեղծման շուրջ:
