Քարերը հավաքելու ժամանակը

«Սասնա ծռերի» ստեղծված իրավիճակը հերթական անգամ պարզաջրեց ընդդիմադիր դաշտը՝ ցույց տալով, թե ով ով է ու ինչ խաղ է առաջ տանում։ ՊՊԾ գնդի գրավման տասնհինգ օրերի ընթացքում ինչպես տեսանք խմորումներ տեղի ունեցան ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչների ու իրավիճակն իրենց ձեռքում պահող «Սասնա ծռերի» ու նրանց համակիրների միջեւ, վերջիններն էին թելադրում՝ ովքեր կանգնեն հարթակում, ովքեր ներկայացնեն իրենց պահանջները, խոսեն իշխանությունների հետ եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարումը, սակայն, անհասկանալի մնաց, Փաշինյանը, ով առաջինն էր, որ գնաց ու կանգնեց ժողովրդի շարքերում, ովքեր փողոց էին դուրս եկել ի աջակցություն «Սասնա ծռերին», այսինքն՝ ի տարբերություն ոչ իշխանական գործընկերների նա միայնակ չթողեց ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով զինված ապստամբությունը քաղաքական պայքարի վերածել։ Կարճ ժամանակում նա խմբի կողմի համար անցանկալի անձ դարձավ ու պահանջեցին, որպեսզի նա այլեւս չմասնակցի հանրահավաքներին, առավել եւս չստանձնի շարժման ղեկավարում։«Սասնա ծռերի» ղեկավարները հայտարարեցին, որ կան իրենց կողմից լիազորված անձինք, ովքեր շատ ավելի ճիշտ եւ շատ ավելի արդյունավետ գործողությունների են մղում մարդկանց, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի գործողությունները չեն բխում ստեղծված իրավիճակի արդյունավետ կառավարման շահերից: Ի պատիվ Փաշինյանի վերջինը կոնֆլիկտի մեջ չմտավ «Սասնա ծռերի» հետ. «Չեմ ուզում մեղադրել «Սասնա ծռերը»-ի անդամներին, որովհետեւ նրանք կարող են եւ չտիրապետել ստեղծված իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվությանը: Բայց մինչեւ այս պրոբլեմը չլուծվի, մինչեւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու իմ ջանքերի լեգիտիմությունը չճանաչվի «Սասնա ծռերի» կողմից, իմ գտնվելը Խորենացի փողոցում անիմաստ է» իրեն ուղղված մեղադրանքներին ի պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Սակայն այդ հայտարարությունից մեկ օր անց նա նորից հայտնվեց Խորենացի փողոցում, երբ հրապարակվել էր Սերժ Սարգսյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը։ Ջախջախիչ քննադատության ենթարկեց երկուսին ու հատկապես առաջին նախագահին՝ նրան մեղադրելով Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելու մեջ։ Փաշինյանն ըստ ամենայնի օգտվեց ճիշտ ժամանակից ու դաշտից վերջնականապես դուրս մղեց նախկին տիտղոսային ընդդիմություններին` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, որոնք այդ օրերին կամ անտարբեր էին ժողովրդական շարժման նկատմամբ, կամ դատապարտում էին խմբի գործողությունները։ Նա չխնայեց նաեւ Էդմոն Մարուքյանին, ով մեծ հաշվով առնչություն չուներ այս շարժման հետ։ Թվում է՝ Փաշինյանի միակ վրիպումն այն էր, որ հարթակից նա փորձեց իրագործել իր հայտնի հայտարարությունը, թե ՀՀ-ում կա մեկ ընդդիմություն եւ այն ՔՊ-ն է, սա այն պարագայում, երբ մի խումբ մարդիկ անձնազոհության գնով դուրս էին եկել իշխանությունների դեմ։ Սակայն երբ ջրերն արդեն հանդարտվել են, պարզվում է, որ ամեն բան այնքան էլ միանշանակ չի եղել, ինչպիսին երեւում էր։ Իր հայտնի ասուլիսում անդրադառնալով «Սասնա ծռեր»-ին և հարցին, թե ինչո՞ւ ինքը չընդգրկվեց «Հակաճգնաժամային կառավարման խորհրդի» կազմում, Փաշինյանը հիշեցրեց իր ելույթը, երբ հղում արվեց Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: «Ամբողջ խնդիրն այն է, որ նույն օրը Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գնդի տարածքում հայտարարել էր, որ իրենց և իշխանությունների միջև ընթացող բանակցություններում կա մի երրորդ տարբերակ, որն ըստ էության, չի ենթադրում Սերժ Սարգսյանի հրաժարականի հրատապ պահանջ: Այսինքն՝ կարող է խոսք գնալ լիազորությունների կրճատման և անցումային կառավարություն ձևավորելու մասին և Սերժ Սարգսյանին անգլիական թագուհու կարգավիճակով պահելու մասին: Ավելին, ասվում էր, որ բանակցությունների այս պահը խորհրդապահական է ու չենք կարող հրապարակել, ի՞նչ է նշանակում ժողովրդին փողոց հրավիրել ու բանակցություններ վարել, որոնք գաղտնի են»,-պարզաբանեց Փաշինյանը: Պատգամավորի խոսքով՝ իրենից հետո ելույթ ունեցավ Ալեք Ենիգոմշյանը, որն «առօրյա լսողության համար կարծես թե հերքում էր, որ հրաժարվել են Սարգսյանի հրաժականից, բայց քաղաքական լսողության համար հասկանալի էր, որ ինչ-որ բան այնպես չէ»: Այլ կերպ՝ նա ասեց, որ Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է փաստը, ոչ թե ստում է: Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որտեղ ներկայացված էին պահանջները, սակայն ոչինչ չկար Սարգսյանի հրաժարականի մասին: Սա բերեց նրան, որ հուլիսի 23-ից հետո Փաշինյանի համար անհասկանալի դարձավ շարժման նպատակը, քանի որ ճանապարհային քարտեզ չկար հասնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Փաշինյանը իսկապես չի սխալվում, քանզի խումբը մի քանի անգամ պահանջ փոխեց. սկզբում հողերի չհանձնելու պահանջն էր դոմինանտ, հետո առաջ եկավ նախագահի հրաժարականի պահանջը, ապա արտահերթ ընտրությունների ու համազգային կառավարության ձեւավորման, իսկ հանձնվելու ժամանակ տղաները կոչ արեցին քաղաքացիներին պայքարել Հայաստանի ապագաղութացման դեմ։ Մի խոսքով՝ պարզից էլ պարզ է, որ խումբն ինչ-որ անհասկանալի խաղերի մեջ էր, կամ էլ քաղաքականությունից այնքան հեռու, որն էլ շիլաշփոթի պատճառ էր դարձել։ Այս պարագայում է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը պարզապես հստակ կկորդինացներ շարժումը ու արդյունքն անհամեմատ մեծ կլիներ։ Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am