«Սասնա ծռերի» անդամներ Թաթուլի Թամրազյանին և Արամ Լամբարյանին տեղափոխել են հիվանդասենյակ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Թաթուլի Թամրազյանը և Արամ Լամբարյանը գոստոսի 6-ին, նրան Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ:Այս մասին այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց հավաքված ցուցարարներին տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նաև նշել է, որ «Սասնա ծռերի» վիրավոր անդամներից Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում և նրա վիճակն օր օրի լավանում է: «Բոլորի առողջական վիճակը դրական տենդենցով է գնահատվում, երկու հոգու՝ Թաթուլ Թամրազյանին եւ Արամ Լամբարյանին այսօր առավոտյան հիվանդասենյակ են տեղափոխվել, նրանց վիճակը բավարար է: Սեդրակ Նազարյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, օր օրի նրա վիճակում դրական տեղաշարժ կա: Նա ստանում է համապատասխան դեղորայք, վերքերը մշակվում են»,-ասել է նա:
