Կենտրոնական բանկի նախագահի և կնոջ կարողությունը
iravaban.net-ը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս պաշտոնում նշանակվել է 2008 թվականի նոյեմբերի 6-ին: Ինչպես տեղեկանում ենք նրա և կնոջ կողմից ներկայացված գույքի եկամուտների վերաբերյալ հայտարարագրերից, 2011 թվականից ի վեր նրանք բավականին լուրջ կարողություն են կուտակել: Այսպիսով, 2011-ի ընթացքում Ա. Ջավադյանը ձեռք է բերել 1 հատ հողամաս՝ 224 910 դրամով, և երկու հատ անհատական բանակելի տուն՝ համապատասխանաբար 20.35 միլիոն և 105 միլիոն դրամով: Մեկ տարվա ընթացքում 125.6 միլիոն դրամի գույքի է ձեռքբերել: 2011-ի տարեսկզբին ունեցել է 257 միլիոն դրամ, 305 հազար ԱՄՆ դոլար և 192 հազար եվրո: Տարեվերջին դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 125 միլիոն դրամ, 410 հազար դոլար և 165 հազար եվրո: Մանրամասները՝ iravaban.net կայքում
