Հրդեհ՝ Ֆրանսիայում. կա 13 զոհ/տեսաշար/
Paris-Normandie պարբերականը հայտնում է,որ Ֆրանսիական Ռուան քաղաքի բարերից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 13 մարդ, ևս 6-ը վիրավորվել են,տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։Հրդեհի պատճառները պարզվում են։
Զոհերի տարիքը 18-25 է, նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ։
Հաղորդվում է, որ սկզբում Cuba Libre բարում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է սկսվել։ Բարը փակ է եղել մասնավոր երեկույթի անցկացման համար։
