Թրամփը հետ է Քլինթոնից ձայների 3%-ով
Reuters գործակալության անցկացրած հարցման համաձայն՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող երկու թեկնածուների՝ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի միջև տարբերությունը 3% է, հարցվածների 42%-ը դեմոկրատ Քլինթոնին է աջակցում, 39%-ը՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրամփին։ Հարցումն անցկացվել է Ipsos ընկերության հետ համատեղ՝ հուլիսի 31-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Այն անցկացվել է 1.154 պոտենցիալ ընտրողների շրջանում։ Ավելի վաղ Reuters-ի և Ipsos-ի անցկացրած համատեղ հարցումը ցույց է տվել, որ Հիլարի Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 41%-ը, իսկ Դոնալդ Թրամփի օգտին՝ 35%-ը:
