Անհրաժեշտ է բաց պահել դիվանագիտական ուղիները ՌԴ-ի հետ.Քերրի
Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնատար անձանց հաղորդում է,որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին գտնում է, որ Սիրիայում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է բաց պահել դիվանագիտական ուղիները Ռուսաստանի հետ: Չնայած վարչակազմի մյուս ներկայացուցիչների թերահավատությանը՝ Քերրին ակտիվորեն ելույթ է ունենում ի պաշտպանություն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համաձայնության պահպանման: «Կարծում ենք, որ դեռ պետք է հավատարիմ մնալ նման մոտեցմանը: Մնում է հետևել նրան, թե դա մեզ ուր կտանի: Մենք շատ անհանգտացած ենք Հալեպի իրավիճակով և կիսել ենք մեր մտահոգությունը ռուսական իշխանության հետ: Ուրբաթ Քերրին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- РИА Новости գործակալության հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
