Էյֆելյան աշտարակի այցելուներին տարհանել են
BFMTV հեռուստաալիքը հայտնում է ,որ Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրի՝ Էյֆելյան աշտարակի այցելուներին և անձնակազմին տարհանել են, երբ ուրբաթ երեկոյան այնտեղ հայտնաբերվել է կասկածելի իր, տարհանումն իրականացվել է «կասկածելի պայուսակի և կապոցի» հայտնաբերման պատճառով: Տեղում մեծ թվով զինվորականներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ կան: Արտակարգ ռեժիմը երկրում հայտարարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությամբ՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, և այն 3 անգամ երգարաձգվել է:
