Գալուստ Սահակյան. Երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: -Առաջիկայում այլ պաշտոնանկություններ լինելո՞ւ են -Այլ պաշտոնների փոփոխությունները միշտ էլ կարող են լինել, բայց չեմ կարծում, որ ակնհայտ մեծ փոփոխություններ լինեն։ -Դժգոհությունը հանրապետական կուսակցության իշխանության նկատմամբ այնքան մեծ է, որ «Սասնա ծռեր» խմբի գործունեության արդյունքում ժողովուրդը փողոց դուրս եկավ և շարունակում է դուրս գալ։ Իշխանությունն ի՞նչ դասեր է քաղելու այս իրադարձությունից։ -Ես չեմ կարծում, որ դա Հանրապետականի դեմ է, որովհետև միշտ էլ երկրում մի հարյուր հազար հոգի կարող է այլ կերպ մտածել։ Փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ինչ-որ մեկին էին պաշտպանում, այլ դժգոհ էին իրենց ապրելակերպից և ոտքի են կանգնել։ Եվ ես կարծում եմ, որ իրոք ժողովուրդը դժգոհելու տեղ ունի։ -Եվ այդ դժգոհության արդյունքում ելք չգտնելով՝ արտագաղթում է։ -Չխոսեմ այդ արտագաղթի մասին, որովհետև եթե Սովետի ժամանակ Հայաստանի սահմանները մի օր բաց լինեին, ժողովրդի կեսից ավելին արդեն փախած կլիներ արտերկիր։ Այսօր հայերն աշխարհում բարեկամներ ունեն, հարազատներ, գնալ-գալու կապերը շատացել են։ Մի մասն այդպես, մի մասը՝ նեղացած։ Բայց ես չեմ կարծում, որ այդ արտագաղթը պիտի վնասի մեր քաղաքական կամ պետական հետագա ծրագրերը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
