Թուրքիայում հայտնաբերվել է 17-ամյա թուրք մոդել Կայա Քադերի դին
Թուրքիայի անտառներից մեկում հայտնաբերվել է 17-ամյա թուրք մոդել Կայա Քադերի` կապկպված մարմինը, գրում է life.ru-ն: Պատահական անցորդները վստահեցնում են, որ տեսել են` ինչպես է Կայան անհայտ անձի հետ դեպքից 1 օր առաջ մեքենայով երթևեկել: Հաղորդվում է, որ աղջիկն այդ օրը գնացել է մոդելային աշխատանքի համար հարցազրույցի: Ոստիկանությունում հայտնում են, որ Կայայի մարմնի վրա գրեթե չեն եղել բռնության հետքեր, իսկ երբ իրավապահներն անտառում հայտնաբերել են նաև նրա պայուսակը, պարզվել է, որ դրամապանակը և զարդերը տեղում են, սակայն կորել է բջջային հեռախոսը:
