Նազարբաեւի մեծ ներդրումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մեծ ներդրում ունի ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Նազարբաեւն աշխատանքային այցով Անկարայում է: «Իմ ընկերը (Նազարբաեւը) բազմաթիվ բանակցություններ է անցկացրել նախագահ Պուտինի հետ դժվարին ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացել էին, եւ մեր ներդրում ունեցել դրանց կարգավորման գործում»,- Նազարբաեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ Պետերբուրգում Պուտինի հետ իր հանդիպումից հետո հնարավոր կլինի վերադարձնել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախկին հարաբերությունները: Պուտինն ու Էրդողանը բանակցություններ են անցկացնելու օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում: Այդ հանդիպումն առաջինը կլինի 2015 թվականի նոյեմբերին Սիրիայում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24 օդանավի խոցումից հետո:
