էդ որիդ որոշումն է՝ Հայաստանը վերածել Իսլամական պետության. Աշոտ Մանուչարյան
Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբավորման աջակիցների հանրահավաքը: Հանրահավաքն սկսվեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի ելույթով: Նա իր խոսքում նշեց, որ իշխանությունները Ազատության հրապարակը «զրկել են մեր երեխաներից»: «Ես իմացա, որ երեկ երեկոյան նրանց բոլորին հավաքել տարել են ոստիկանություն: Ես ուզում եմ հարցնել օտար կառավարման տակ գտնվող Հայաստանի իշխող համակարգի գերագույն ներկայացուցիչ Սերժ Սարրգսյանին, ես ուզում եմ նրան հարցնել, ուղիղ եմ հարցնելու, երեւի այս հարցը ճիշտ կլիներ տալ այլ ձեւով, ճիշտ կլիներ տալ առանձին զրույցում եւ այլն եւ այլն, բայց այն իրավիճակը, որ ստեղծել է նաեւ եւ իր աշխատողները հնարավորություն չեն տալիս, որ այս հարցը հնչի առանձին, որովհետեւ այս հարցը պետք է լսի ողջ ժողովուրդը, որովհետեւ դա վերաբերվում է հայոց աշխարհին եւ ողջ ժողովրդին. էդ որիդ որոշումն է՝ Հայաստանը վերածել Իսլամական պետության»,- հարցրեց Աշոտ Մանուչարյանը եւ սկսեց հավաքվածներին բացատրել, թե ինչ է Իսլամական պետությունը: Այնուհետեւ նա առաջարկեց նշանակել ապստամբության օր, որը կայանալու է հետեւյալ կերպ. «Ժողովուրդը հավաքվում է Ազատության հրապարակում եւ հայտարարում է՝ ավարտված է արտաքին իշխանությունը, ես տերն եմ իմ երկրին»: Հավաքվածները ծափերով ողջունեցին այս նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ ապստամբության օը պետք է ավարտվի ժողովրդական վստահության կառավարության ձեւավորմամբ եւ նկատեց, որ հարց է առաջանում՝ ով է ձեւավորելու այդ կառավարությունը: «Եթե Սերժ Սարգսյանը չի անում, ապա այս հրապարակը նրան կհրամցնի այդ կառավարությունը եւ Սերժ Սարգսյանին կենթարկի այդ կառավարության որոշումներին»,- ասաց նա: Աշոտ Մանուչարյանը երիտասարդներին առաջարկեց էլեկտորնային ցանցերով քննարկել այդ կառավարության կազմը, ծրագիրը: «Մենք պետք է գործենք, հապաղելու մի ակնթարթ էլ չկա: Այս հրապարակն ինչպես աշխատել է՝ պետք է աշխատի: Սերժ Սարգսյան, երեխաները վաղը պետք է այստեղ լինեն եւ կազմակերպեն այդ ամենը: Եթե ոչ, ուրեմն դու Իսլամական պետություն ստեղծողն ես Հայաստանում: Եվ երեխաներին այլեւս չկպնես: Դու խփեցիր մեր մտավորականությանը: Սա աններելի հարվածն էր, որովհետեւ մտավորականությունն այն հատվածն է, որը խոսում է տիեզերքի հետ, որի հոգին այդպիսին է»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը՝ նշելով մտավորականությունը եղել եւ մնալու երկրի պարծանքը, իսկ եթե մեկը սայթաքել է, ապա չպետք է նայել նրան:
