«Կազանի փաստաթուղթը հրապարակեցին,որ պատրաստվենք զիջման».Գուրգեն Եղիազարյան.տեսանյութ
Օրերս հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը գրեթե ոչ մի բանով չի տարբերվում մի քանի ամիս առաջ ռուսական ԶԼՄ-ներում հրապարկված տարբերակից: Խոսքն առաջին փուլում 5 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի վերադարձի, իսկ հետագայում Քելբաջարի ու Լաչինի ոչ միջանցքային հատվածները վերադարձնելու մասին է: Թեմայի շուրջ Hayeli.am զրուցեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:Վերջինս կարծիք հայտնեց,որ փաստաթղթի հրապարակումը նպատակ ունի,որ մենք պատրաստվեն զիջման: «Նրանք այդ քայլով փորձում են այդ գաղափարը տեղադրել մեր մեջ:Մադրիդյան սկզբունքները ավելի կործանարար են,քան Կազանի փաստաթուղթը»,-ընդգծեց պարոն Եղիազարյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
