Ռոուհանին օգոստոսի 7-ին կմեկնի Բաքու
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքու կմեկնի օգոստոսի 7-ին` մանակցելու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ բանակցություններին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Ակնկալվում է, որ հանդիպմանը քննարկվելուեն առևտրի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, շրջակա միջավայրի, տրանսպորտի ահաբեկչության դեմ պայքարի եռակողմ համագործակցության ընդլայնման հարցեր:
