Իրանն ու Ադրբեջանը քննարկել են
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները: Այս մասին հայտնել է Haqqin.az պորտալը: Քննարկվել են ռազմական կրթության ու ռազմական բժշկության ոլորտում կապերի զարգացման հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները: Հասանովին ներկայացվել է Ադրբեջանում Իրանի զինված ուժերի նորանշանակ ռազմական կցորդ Ալի Սեյֆին:
