Դանիայի օդուժն առաջին անգամ հարվածներ է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին
Դանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Դանիայի ռազմական աղբյուրներին։ Չորս F-16 կործանիչները հարվածներ են ուղղել ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող գլխավոր Ռաքքա քաղաքին։ Հարվածներն ուղղված են եղել հրամանատարության և կառավարման օբյեկտներին, զենքի պահեստներին ու գրոհայիններին՝ հայտնել է Դանիայի պաշտպանության հրամանատարությունը։
