Պուտինն ու Էրդողանը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սանկ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը: «Քննարկվելու են երկկողմ հարցեր, կրոնական խնդիրներ և միջազգային օրակարգի հարցեր: Ահաբեկչության դեմ պայքարը, ընդհանուր սպառնալիքները, այդ թվում` սիրիական թեմատիկան, դրանք չափազանց կարևոր հարցեր են: Եվ ցանկացած պայմաններում դրանք կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի և Թուրքիայի համար»,- ասել է Յարդըմը:
