Հրաձգություն Հնդկաստանում. կա 12 զոհ
Զինված տղամարդը կրակ է բացել Հնդկաստանի հյուսիսարևելյան Կոկրաջհար քաղաքի մարդաշատ շուկայում: 12 մարդ է զոհվել, ևս 20 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է BBC-ն: Հրաձիգի ինքնությունը դեռ պարզված չէ: Սա առաջին հարձակումը չէ Կոկրաջհարում վերջին տարիներին: 2012 թ. այդ շրջանում միջկրոնական բախումներ են բռնկվել, ինչը հանգեցրել է բռնության ալիքի, որն անվանել են ամենազանգվածայինը 1990-ական թվականներից:
