ԵՄ 7 երկիր ծրագրում է
ԵՄ 7 երկիր՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Մալթան, ծրագրում են ստեղծել «Եվրոպայի հարավի դաշինք»՝ միության կոշտ տնտեսական քաղաքականության դեմ պայքարի նպատակով։ Հունական կառավարությունը հրավիրել է հարավային երկրների ղեկավարներին Աթենքում սեպտեմբերի 9-ին համաժողովի։ «Այն կկենտրոնանա ընդհանուր հանձնարարությունների վրա, որոնք կանգնած են ԵՄ-ի առջև տնտեսական, քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակով, և հատկապես կոշտ տնտեսական քաղաքականության, ֆինանսական կարգապահության և միգրավիայի հարցերի վրա»,- գրում է «ԵվրԱկտիվ» պորտալը։
