Մեդվեդևի հրաժարականի մասին խնդրագիրը 150 հազար ստորագրություն է հավաքել
Change.org կայքում հրապարակված բանաձևը, որը պահանջում է աշխատանքից ազատել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Օգոստոսի 4-ի երեկոյան խնդրագիրն ընդամենը մեկ օրում հավաքել էր ավելի քան հարյուր հազար ստորագրություն: Օգոստոսի 3-ին Մեդվեդևը «Территория смыслов» ֆորումի մասնակիցների հետ զրույցում առաջարկել էր ուսուցիչներին ավելի շատ եկամուտ ստանալու համար փոխել մասնագիտություն` օրինակ զգաղվել բիզնեսով: «Ինձ հաճախ են հարցնում ուսուցիչների և դասախոսների մասին: Դա կոչում է, իսկ եթե ցանկանում եք գումար վաստակել, կան բազմաթիվ հիանալի տեղեր, որտեղ հնարավոր է դա անել արագ ու ավելի լավ, օրինակ` նույն բիզնեսը»,- հայտարարել է Մեդվեդևը` պատասխանելով Դաղստանից ժամանած ուսուցիչներից մեկի հարցին: «Financial Times» թերթը դրանից առաջ գրել էր, որ Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության կառուցվածքը կարող է փոխվել: Հնարավոր է հրաժարական տա նաև Մեդվեդևը: Թերթի այս հայտարարությանը պատասխանել էր Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկոսվը` անվանելով այդ ինֆորմացիան «գուշակություն սուրճի մրուրով»:
