Պուտինը՝ «լավ» և «վատ» ահաբեկիչների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանական «ԱզերԹԱջ» գործակալության հետ զրույցում ասել է, որ չի կարելի առանձնացնել «լավ» և «վատ» ահաբեկիչների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այստեղ չպետք է լինեն երկակի ստանդարտներ, չի կարելի ահաբեկիչներին բաժանել «լավ» կամ «վատ» ահաբեկիչների: Եվ, իհարկե, անթույլատրելի է և խիստ վտանգավոր փորձել օգտագործել ահաբեկչական և արմատական, ծայրահեղական խմբավորումները քաղաքական կամ աշխարհաքաղաքական նպատակներով»,- նշել է Պուտինը:
