«Եթե Հայաստանի հայերն ինձնից վիրավորվել են, ապա նրանք ինձ այլևս չեն լսի». Ժիրինովսկին պատրաստ չէ ներողություն խնդրել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներին և ասել, որ ինքը, որպես արևելագետ, կանխատեսում է արել, որը ոչ մի կերպ կապված չէ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Ժիրինովսկին կարծում է, որ ինքն ու իր կուսակցությունը քիչ բան չեն արել Հայաստանի համար վերջին 25 տարում: Նա նաև ասել է, որ չի արձագանքի Հայաստանի վերաբերյալ իր արտահայտությունների համար՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի` ներողություն խնդրելու կոչերին: Լրագրողը խնդրել է վերջինիս՝ մեկնաբանել Օլեգ Եսայանի կոչը, որը պահանջում էր Ժիրինովսկուց ներողություն խնդրել: «Մենք հաճույքով կպահանջենք, որ Հայաստանը հետ կանչի նման դեսպանին: Ես ողջ կյանքս պաշտպանել եմ Հայաստանին: Որտեղի՞ց է նա որոշել, որ ես վատ բան եմ ասել Հայաստանի մասին: Ինձ հարցրեցին Ոստիկանության գնդի գրավման մասին և այն մասին, թե ինչ կարող է կատարվել այդ երկրում: Ես պատասխանեցի, որ նման բան կարող է տեղի ունենալ բոլոր երկրներում` ամենուր նարնջագույն հեղափոխություններ են տեղի ունեցել: Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվել է, բոլորը հանձնվել են: Ժիրինովսկին ի՞նչ կապ ունի: Ե՞ս եմ կազմակերպել այդ ապստամբությունը: 1991թ. ինձ հարցրեցին, թե ում հանձնեն Ղարաբաղը: Ես ողջ աշխարհին ասացի` Հայաստանին: Քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չպատասխանեց: Միայն ես»,- ասել է Ժիրինովսկին: Լրագրողի հարցին, թե հիմա՞ էլ է նույն կերպ մտածում, նա պատասխանել է, որ «չխառնի թեմաները»: «Տվյալ դեպքում Օլեգ Եսայանը Ղարաբաղի մասին չէր խոսում: Ես ասում էի, որ Հայաստանը փոքր երկիր է, նրա շուրջ լեռներ են, իսկ նման պայմաններում դժվար է զարգացնել տնտեսությունը: Ես նաև ասել եմ, որ հայերի մեծ մասն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս: Ես ինչ-որ սո՞ւտ եմ ասել: Բոլորին է հայտնի, որ հայերի մեծ մասն ապրում է Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում: Ես ասել եմ, որ, եթե Հայաստանում չլինի ռուսական ռազմաբազա, ապա նրան կոչնչացնեն թուրքերն ու ադրբեջանցիները: Ես կանխատեսում եմ արել: Նաև կանխատեսել եմ, որ, եթե Ռուսաստանը չլինի, ապա Սիրիան կոչնչացնեն: Ես Սիրիայի դեսպանի՞ առաջ էլ պետք է ներողություն խնդրեմ: Ես կանխատեսում եմ արել, իսկ Օլեգ Եսայանն ի վիճակի չէ կանխատեսում անել: Նա մտածում է, որ Հայաստանը շա՞տ թանկ է Ադրբեջանի կամ Թուրքիայի համար: Լրագրողն ինձ հարցրեց, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանում լինի այլ կառավարություն, և այն հրաժարվի ռուսական ռազմաբազայից: Ես կանխատեսում արեցի` Հայաստանի վերջը կգա… Թող հզոր, մեծ, բարգավաճ Հայաստանն անձամբ խոսի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Մենք չենք առարկում»,- ասել է Ժիրինովսկին: Հարցին, թե արդյո՞ք նրա մտքերը, որոնք հնչել են հաղորդման ժամանակ, համընկնում են Կրեմլի կամ Վլադիմիր Պուտինի հետ, Ժիրինովսկին պատասխանել է, որ ինքը «ոչ Կրեմլն է, ոչ էլ Ռուսաստանի նախագահը»: «Ես արևելագետ եմ: Ես 50 տարի եմ զբաղվում Կովկասով, Թուրքիայով, Իրանով: Եթե դուք ուժեղ և հզոր երկիր եք, ապա ձեզ անհրաժեշտ չեն ոչ մեկի ռազմական բազաներն ու ոչ ոքի օգնությունը: Եթե Հայաստանին հարկավոր չէ օգնություն, ապա Ռուսաստանը չի միջամտի: Ես նախագահ չեմ և ՌԴ-ի ԱԳՆ ղեկավարը չեմ: Իմ դիրքորոշումը կուսակցություններից մեկի ղեկավարի դիրքորոշումն է»,- ասել է Ժիրինովսկին` հրաժարվելով պատասխանել Ղարաբաղի վերաբերյալ հարցին: «Ես այլևս չեմ պատասխանի այդ հարցին: Այլևս մեկնաբանություններ չեմ տա Հայաստանի լրագրողներին: Բոլոր հարցերը լուծեք Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի հետ: Եթե Հայաստանի հայերն ինձնից վիրավորվել են, ապա նրանք ինձ այլևս չեն լսի»,- խոսքը եզրափակել է Ժիրինովսկին: Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցերից մեկին, որը վերաբերել է Հայաստանին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե՝ «թքած Հայաստանի վրա ևս ….»: Լրագրողը ցանկացել էր պարզել, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական գործիչը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: «Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ: Նրանք բոլորն էլ հեռացել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»,- հայտարարել է Ժիրինովսկին: Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին հետևյալ կերպ է արձագանքել. «Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել»:
168.am

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ. Ռուսաստանում Նիկոլին ասել են՝ «չգազազացնես քնած արջին». Դավիթ Ջամալյան (video) «Զադնի դնել չկա՛»․ ի՞նչ է առաջիկայում անելու Գագիկ Ծառուկյանը (video) Սպառնալիքներն ավելանում են․ Սուրեն Պապիկյանը թոհուբոհի մեջ է․ Գեղամ Մանուկյան (video) «Փաշինյանը վախեցել է․ հիմա ում գրկում է հայտնվել» (video) ՌԴ-ն հնարավորություն ունի չշարունակել հարձակումները Զատկից հետո. Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հրադադարի հայտարարությանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը Կոտայքի մարզում բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներ. խցանումը հասնում է 10 կիլոմետրի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան «Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ընդդիմության առաքելությունը. թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am