«Պարզվեց, որ Վիտալիին էլ են խաբել».Անահիտ Բախշյան.տեսանյութ
«Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է, որի արդյունքում «Բարեւ Երեւան» խմբակցությունը պարալիզացվել է, մեր խմբակցության հինգ անդամից երկուսը կալանավորած է, մեր գործողությունները խոչընդոտում է ՀՔԾ-ն, իհարկե ավագանու անդամն անձեռմխելիություն չունի, սակայն էդ մարդիկ ընտրված մարդիկ են, գնալով համոզվում եմ, որ մեր կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում է, սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Երեւանի ավագանու «Բարև Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:Բանախոսն անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասին,նշեց՝ Գեւորգ Կոստանյանը կարող է վիրավորված լինի և պարզվեց, որ Վիտալիին էլ են խաբել: «Դրդապատճառը, որ պաշտոնապես հայտարարվեց, որ առողջական խնդիրներ ունի, բոլորովին հավաստի չէ, չենք հավատում դրան: Իհա՛րկե կապ ունի: Տարբեր պատճառներ կարող են լինել: Մասնավորապես՝ այն, որ այն ժամանակ գլխավոր դատախազը «Շանթի» հեռուստաեթերում հարցազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ, եթե «Սասնա ծռերը» զենքը վայր դնեն, ապա քրեական պատասխանատվության ինչ-որ կետեր դուրս կգան, այսինքն` կթեթևանա պատիժը, բայց հետո, երբ զենքերը վայր դրեցին, պարզվեց, որ դատախազը պարզապես սուտ է խոսել, և կարող է հանկարծ ինքը վիրավորված լինի այդ վիճակից և հրաժարական տա: Շատ նորմալ կլիներ, եթե այդպես լիներ, ես կուզենայի, որ այդպես լիներ»,-հայտնեց տիկին Բախշյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
