Թեժ քննարկում.«Սկսեմ պարոն Ադիբեկյանից».Գուրգեն Եղիազարյան.տեսանյութ
«Մի-երկու ամիս քննությունը կգնա, ձմեռը կգա, դատավարությունը կիրականացվի, իսկ ձմռանը հանրահավաքները թույլ ու աղոտ են, ուրեմն այդ ալիքը կգնա, կես տարի հետո մենք կմոռանանք էս ամեն ինչը ու կապրենք մեր խնդիրներով»,-այս մասին Հայելի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:Վերջինս հարց ուղղեց՝ ի՞նչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տար, նոր ընտրություններ նշանակեր ու նորից հաղթեր, չէ՞ որ հաղթում է շատ ռեսուրսներ ունեցողը: Ասուլիսին ներկա՝ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց Ադիբեկյանին: «Սկսեմ պարոն Ադիբեկյանի հարցերից: Սերժ Սարգսյանն իր ելույթը պետք է սկսեր նրանով, որ ասեր` հանգստացե՛ք լափել Հայաստանը: Նա փոխարենը իրավապահների համար շռայլեց գովերգական խոսքեր: Համարյա ոչ մի բան չունենք սպասելու այս հայտարարություններից հետո: Այս ելույթի ընթացքում կարելի էր ասել՝ հայե՛ր, ներողություն եմ խնդրում այս ութ տարիների համար, որ դուք այդքան նեղություն եք կրել»,-նշեց պարոն Եղիազարյանը,հավելելով,որ «Սասնա ծռերն» իզուր չեն գնացել այդ քայլին և նրանք իրենց արարքով ինչ-որ բան փոխեցին մեր երկրում: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
