ԱՄՆ-ն Գյուլենին չի արտահանձնի Թուրքիային
ԱՄՆ-ն հակված է հրաժարվել Թուրքիային արտահանձնել «Հիզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենին, որին Թուրքիայի ղեկավարությունը համարում է երկրում ռազմականն հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Վաշինգթոնը այդպես էլ Անկարայից համոզիչ ապացույցներ չի ստացել ՝ ապստամբության կազմակերպմանը Փենսիլվանիայում բնակվող աստվածաբանի մասնակցության մասին: Ինչպես նշվում է՝ Գյուլենն ինքը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կառավարությունը տապալելու փորձին: Որքան շատ են թուրք պաշտոնատար դեմքերը, այդ թվում պետության ղեկավարն ու վարչապետը խոսում ռազմական հեղաշրջման փորձում Գյուլենի դերի մասին ու պահանջում անհապաղ արտահանձնել նրան, այդքան քիչ է հավանականությունը, որ այդ արտահանձնումը կկայանա, հայտնել են WSJ–ի աղբյուրները: Նրանց խոսքով, Ակարայի նման հայտարարությունները կասկածի տակ են դնում Թուրքիայի արդարացի վերաբերմունքը ԱՄՆ-ում ապրող աստվածաբանի հանդեպ: WSJ-ի աղբյուրների խոսքով, Անկարայի ապացույցների հավաստիությունը կասկածելի է դառնում նաեւ այն ռեպրեսիվ միջոցառումների ֆոնին, որոնք Էրդողանը կիրառում է իր ներքին ընդդիմախոսների նկատմամբ երկրում կատարված հեղաշրջման փորձից հետո:
