Էրդողան. Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար
Ռուս-թուրքական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար, որում այդ երկրները որոշակի դեր են խաղում, հայտնել է Թայյիփ Էրդողանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: «Ինքնաթիռի հետ կապված տհաճ միջադեպը, եւ դրա բացասական հետեւանքները մոտ ութ ամիս են տեւել: Հետո մենք նամակ գրեցինք, առաջարկեցինք դադարեցնել այդ գործընթացը, որովհետեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի համար: Խնդիրն անհրաժեշտ է լուծել», — նշել է թուրք առաջնորդը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
