«Սասնա ծռերի» զոհողությունը՝ 100 դոլարի կորուստ».Ա.Ադիբեկյան.տեսանյութ
«Ես կարեկցում եմ «Սասնա ծռերի» ընտանիքների անդամներին, որովհետեւ ոչ մի բան չասելու համար զոհաբերել սեփական ճակատագիրը, ընտանիքների վիճակը՝ բավականին մեծ վճար է չգիտես ինչի համար: Ոնց որ թե գրպանիցդ մի 100 դոլար ընկնի, երբ տունը ոչ մի կոպեկ սննդի փող չկա: Դրա համար եմ ասում: Հիմա հույս ունենանք, որ իշխանությունները կլինեն ավելի բարեսիրտ»,- այս մասին Հայելի ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Հարցին՝ դուք «Սասնա ծռերի» արած զոհողությունը 100 դոլարի հե՞տ եք համեմատում՝ բանախոսը հետևյալ համեմատությունը հնչեցրեց: «Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, հիմարը՝ իր սխալի վրա, բութը՝ ոչ իր, ոչ ուրիշի սխալի վրա: Եթե նրանք գոնե ուսումնասիրեին, թե հեղաշրջումները ոնց են իրականացվում ավանդապաշտ նորաստեղծ երկրներում, նրանք ուրիշների սխալի վրա կարող է ճիշտ լուծումներ գտնեին: Նրանց IQ-ն բավականին ցածր է եղել, մանկամտության հիման վրա ինչ-որ պատկերավոր ճանապարհ են ընտրել ու դրանով եկել են այն արդյունքի, ինչ ունեն: Կարելի է հեղաշրջման գնալ, ժողովրդի ցասումը բարձրացնել, բայց դրա օբյեկտիվ մեխանիզմներ գոյություն ունեն: Դա մի րոպեում չի արվում»,-հայտեց սոցիոլոգը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
