Պերուի նախագահը նոր կառավարությանը մարզանքի է հանել
Պերուի թարմացված նախարարական կաբինետի առաջին նիստն ավարտվել է պետության ղեկավարի նստավայրի բակում լիցքային վարժություններով։ Երկրի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկին խոստացել է մարզումները նախարարների համար դարձնել ամենշաբաթյա։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Երեկ նիստից հետո 19 նախարարից 11-ը դուրս են եկել բակ և մոտ կես ժամ վարժություններ կատարել, ինչը հիացրել է ցանկապատի մոտ հավաքվածներին։
