Գուրգեն Եղիազարյան. Այս պաշտոնանկությունը պետք է լիներ Նորք-Մարաշի ահաբեկչական խմբի բացահայտումից անմիջապես հետո

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրեց, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ԱԱԾ առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկության որոշումը։ Ինչո՞վ էին պայմանավորված այս հրաժարականները, »Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից։ – Երեկ նաեւ Սերժ Սարգսյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվեց պաշտոնից։ Ձեր կարծիքով սա ինչի՞ հետեւանք էր, եւ նման պաշտոնանկությունները շարունակական կլինե՞ն։ – Այս պաշտոնանկությունն այսօր չպետք է լիներ, պետք է լիներ Նորք-Մարաշի այն հայտնի ահաբեկչական խմբի բացահայտումից անմիջապես հետո։ Ես 28 կետ առանձնացրեցի, որոնք չէին համապատասխանում իրականությանը, իմ այդ առանձնացրած կետերից հետո ոչ մեկն ինձ չի ասել՝ գիտեք ինչ, այստեղ սխալվել եք, այնտեղ սխալվել եք։ Կիսատ-պռատ մի փորձ եղավ, ես էլ պատասխանեցի, որ այդ մարդիկ ոչ միայն իրենց գործը չեն իմանում, այլ նույնիսկ կինոնկար չեն նայել, չգիտեն, թե ինչ բան է ահաբեկչություն, ինչպես են վնասազերծում, ինչ մեթոդներ են կիրառում, ինչի վրա են ուշադրություն դարձնում։ Այն, ինչ որ մեզ ներկայացրեցին կիսատ-պռատ, լուն սարքել էին ուխտ եւ ներկայացրեցին, որ սրանք 11 ինքնաձիգներով պետք է արյան ծով սարքեին Երեւանը, պետք է գրավեին Բաղրամյան 26-ը, բոլորին վերացնեին, մորթեին։ Սրա մի տարին անցավ, ի՞նչ են արել։ Այդ ժամանակ պետք է առաջին տեղակալի հարցը լուծեին, ուշացվել է։ Իսկ նրա հարցը չեն լուծել, որովհետեւ նա լրջագույնս պաշտպանություն ունի։ Սրա մարդ լինելով, նրա մարդ լինելով՝ այդ վիճակի մեջ են գցել։ Կուտոյանին, նոր մարդ լինելով, ոչ մի բան չեմ ասելու, որովհետեւ ժամանակ է պետք։ Այդ հին կարկառուն տեղակալը պետք է դրանով զբաղվեր։ Այդ է պատճառը, որ մեր փոքրիկ Հայաստանը վերածվել է լրտեսների, հայատյաց գորշ գայլերի հանգստավայր։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ. Ռուսաստանում Նիկոլին ասել են՝ «չգազազացնես քնած արջին». Դավիթ Ջամալյան (video) «Զադնի դնել չկա՛»․ ի՞նչ է առաջիկայում անելու Գագիկ Ծառուկյանը (video) Սպառնալիքներն ավելանում են․ Սուրեն Պապիկյանը թոհուբոհի մեջ է․ Գեղամ Մանուկյան (video) «Փաշինյանը վախեցել է․ հիմա ում գրկում է հայտնվել» (video) ՌԴ-ն հնարավորություն ունի չշարունակել հարձակումները Զատկից հետո. Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հրադադարի հայտարարությանը Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը Կոտայքի մարզում բեռնատարը կոտրել է երկաթե արգելապատնեշներ. խցանումը հասնում է 10 կիլոմետրի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը․ Հովհաննիսյան «Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի բանակը մարտավարական վարժանքներ է անցկացրել Ընդդիմության առաքելությունը. թույլ չտալ իշխող ուժին հաղթահարել նվազագույն շեմը․ Օսկանյան Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Սյունիքի հյուսիսում 2021-2023 թթ.․ «Հետք» #ՈՒՂԻՂ․ Պուտինը երեկ կարևոր քայլ արեց․ նոր անուններ են առաջ գալիս․ Հայկ Նահապետյան (video) Հանրային քրեական հետապնդում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցույթում չարաշահումների գործով «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատուն Քաղաքական մուրացկանություն․ Փաշինյանը կախվել է փրփուրներից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am