Կոստանյանի ու ԱԱԾ-ի միջև անհամաձայնություն է եղել
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց,որ «Սասնա ծռերն» իզուր չեն գնացել այդ քայլին.«Նրանք իրենց արարքով ինչ-որ բան փոխեցին մեր երկրում: Նրանք ապացուցեցին, որ, այո, մարդիկ կարող են զենք վերցնել, որովհետեւ այս երկրում բացառված է, որ որեւէ բան փոխվի ընտրությունների միջոցով»: Խոսելով նաեւ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Եղիազարյանը նշեց, որ դա ողբերգություն ապրած ժողովրդի առաջնորդի ելույթ չէր. «Նա չի ասում՝ էս ինչ եք արել, չի դատապարտում, այլ ասում է՝ մոռացեք»: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականն ուղիղ կապ ունի «Սասնա ծռերի» հետ. «Հայաստանում մինչեւ զենքը գլխին չեն դնում, այդ գլուխը չի գնում: Վերջին 10 տարում ո՞վ է դրա համար հրաժարական տվել: Ես լսել եմ, իսկ ես լավ եմ լսում, որ անվտանգությունը տվել է գրություն, որ դա ահաբեկչություն է, բայց դատախազն ասել է, որ չի կարող դա որակել ահաբեկչություն»:
