Քերիի՝Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը հայտնի է
TRT Haber-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է,որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիա կայցելի օգոստոսի 21-ին։ Ավելի վաղ CNN Turk ալիքը հայտնել էր, որ Քերին Թուրքիա կայցելի օգոստոսի վերջին: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել էր, որ չի կարող հաստատել այցի մասին տեղեկությունը: Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Իրենց հերթին, զինվորականները հայտարարել են իշխանությունն իրենց ձեռքն առնելու մասին: Հուլիսի 16-ին զինվորականները սկսել են հանձնվել: Իշխանությունները հայտարարել են, որ հեղաշրջման փորձը տապալվել է:
