Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում կողմ է արտահայտվել Ուկրաինայում խաղային բիզնեսի օրինականացմանը:
«Երեկ Օդեսայի ոստիկանությունն արդեն որերորդ անգամ քաղաքում ապօրինի խաղատուն է փակել, իսկ Ուկրաինայի շատ վայրերում դրանց «տանիքը» պետական մարմիններն են: Սա պատասխանն է այն հարցի, թե ինչպիսի հսկայական կորուստներ է կրում պետությունը՝ չօրինականացնելով խաղային բիզնեսը: Այդ փողերը հոսում են ընդհատակյա հաստատություններ, հարևան Բելառուս ու Վրաստան և այլ մոտակա երկրներ, որտեղ գնում են խաղալ սիրող ուկրաինացիները»,- գրել է նա:
Սաակաշվիլին կոչ է արել խաղային բիզնեսը դնել հստակ օրենսդրական շրջանակների մեջ և դրանից ստացված եկամուտները օգտագործել ճանապարհների և «այլ ենթակառուցվածքների վրա»:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը