Իրավիճակը «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո. քննարկում՝ ուղիղ Հայելի ակումբից
Ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ Հանրության ընդդիմադիր հատվածի առաջնորդները ձերբակալված են, ինչպես և ովքեր պետք է առաջնորդեն հանրահավաքներին ակտիվորեն մասնակցող քաղաքացիներին: Ինչ կապ ունի ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականը «Սասնա Ծռեր» խմբի գործունեության հետ: Ժիրայր Սեֆիլյան-Սերժ Սարգսյան հանդիպման հավանականությունը և հանդիպման չկայացման հետևանքները: Ժամը 12:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը և Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել. փաստաբաններն ահազանգում են ձերբակալված անձանց նկատմամբ իրավախախտումների մասին, մանրամասներ նախաքննական գործընթացից
