Արդյո՞ք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական կազդի Հայաստանի վրա (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Թեեւ Թուրքիան դեպի միապետության ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եթե Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն կողմի վրա հայտնվեն, դա կարող է բերել տարածաշրջանային վերադասավորությունների»: Ռուբինի խոսքով, նման վերադասավորումներից Հայաստանը կարող է ակնկալել առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական օգուտներ. «Չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը շարունակում է ռազմավարական կարեւոր տեղ գրավել եւ խելացի գործելու դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է երկրի համար օգուտ քաղել»: Վերլուծաբանի այս կարծիքը կիսում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները երեւի թե ծառայում էին հօգուտ Ադրբեջանի եւ Վրաստանի»: Նախկին դիվանագետի խոսքով, բարելավելով հարաբերությունները Անկարայի հետ, Մոսկվայի ձեռքերը տարածաշրջանում կրկին ազատվում են եւ այն կարող է ավելի հաստատակամ եւ կոշտ քաղաքականություն անցկացնել Բաքվի եւ Թբիլիսիի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հերբսթը նշեց, որ տեսնում է դրանց բարելավման հնարավորություն եւ նույնիսկ՝ սահմանների բացում. «Էրդողանի համար նման քայլը թույլ կտար գոնե մասամբ ազատվել քննադատությունից, որը հնչում է նրա հասցեին Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից»: Սակայն, ավելացնում է Ջոն Հերբսթը, որեւէ երաշխիք դրա համար չկա. «Էրդողանին հաջողվում է կարծիքը փոխել առանց որեւէ բացահայտ պատճառի եւ անսպասելի արագ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկում է ավելի լայն համատեքստում. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի համատեքստում: Այս երկու հարցերը միմյանց հետ ուղղակի կապված չեն, սակայն առաջընթացը մեկում կարող է եւ պետք է առաջընթաց ապահովի մյուս հարցում»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի հետ միասին, Թալեաթ Փաշայի հետնորդն են»․ քաղաքացի (video) Երևանի աղբն ու ՔՊ-ն մնացել են փողոցում․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սադրանքը խայտառակ ձևով տապալվեց․ երկրորդ պլանը չի աշխատի․ Հայկ Նահապետյան (video) Վա՜յ, 10․000-ը շատ-շատ ա, չգիտենք՝ ոնց ենք ծախսելու․ ինչպես են քաղաքցիները հեգնում Փաշինյանին (video) Նոր կադրեր` ինչպես են ոստիկանները մի քանի շարք կազմած տանում եկեղեցու միջադեպի մասնակցին (video) Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չհամարձակվես «ուտել» այս եղբայրներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Աբաջյանի պապիկ 2 օպերացիա Տեղումները կշարունակվեն Թոշակառուն խայտառակեց Փաշինյանին․ «Ժողովրդի կաշին ու ոսկորն ա մնացել, մենք էլ ենք ուզում միս ուտենք» (video) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Ավելի քան 100 միլիոն ամերիկացի համոզված է, որ իր կենդանության օրոք ականատես կլինի աշխարհի վերջին․ The Hill «Նիկո՛լ, այ սատանա՛, դու քո գերեզմանը փորեցիր». Ասատրյան Դոն Պիպո (video) Ինչու՞ մինչև հիմա նախագահ չե՛ք, պահանջում եմ՝ վերադարձե՛ք․ քաղաքացին՝ Քոչարյանին (video) Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․ Tasnim Հերթական անհանգիստ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահումների մասին դիմում ԿԸՀ-ին Գյուղացիների խնդիրները ոնց լուծել է, այդպես փայլուն լուծելու է Ռոբերտ Քոչարյանը (video) Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ Ձերբակալվածները երկվորյակ եղբայրներ են, ավագ դպրոցի աշակերտներ Պարոն Քոչարյա՛ն, Ձեր շնորհիվ ընտանիքով հետ եմ եկել Հայաստան․ քաղաքացի (video) Հարյուրավոր հասցեներում մինչև 6 ժամ լույս չի լինի «Էս թուրքի ծնունդները պատասխան տալո՞ւ են», «Ներում չի լինելու»․ քաղաքացին՝ Քոչարյանին (video) Նիկոլն ամեն ինչ անում է, որ մենք Հայաստանից գնանք, պարոն Քոչարյան, օգնեք մեզ․․․ (video) Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am