Կրեմլի ակնկալիքները
Կրեմլն ակնկալում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ի հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղիները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Սպասվում է, որ կարծիքներ կփոխանակեն այն բանի շուրջ, թե մենք ինչպես, ինչ տեմպերով և ինչ հաջորդականությամբ ենք զբաղվելու մեր հարաբերությունների վերականգնմամբ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
