Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու մասին որոշում է կայացվել
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու մասին, ով ներկա պահին բնակվում է ԱՄՆ-ում: Այս մասին օգոստոսի 4-ին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Դատարան է դիմել Ստամբուլի Գլխավոր դատախազությանը կից Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի համակարգման բյուրոյի դատախազ Ջան Թունջայը: Ինչպես նշում է գործակալությունը, սա երկրի իշխանությունների` Գյուլենին ձերբակալելու մասին առաջին որոշումն է` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում:
