Օբամայի դուստրը՝ մատուցողուհի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կրտսեր դուստրը՝ 15-ամյա Սաշան, աշխատանքի է անցել Մարտաս Վինյարդ կղզում գտնվող «Նենսի» ռեստորանում՝ որպես մատուցող: Այս մասին հաղորդում է Boston Herald-ը:Մալիան այս տարի որոշել է ամառային արձակուրդները «տրամադրել» պարերին և պարում է բազմաթիվ երաժշտական փառատոներում: Իսկ Սաշան որոշել է աշխատել Մարտաս-Վինյարդ կղզում գնտվող «Նենսի» ռեստորանում: Ըստ «Boston Herald»-ի լրագրողի՝ Սաշան մատուցողուհի կաշխատի ռեստորանում մինչև օգոստոսի 6-ը, երբ նրա ծնողները կժամանեն կղզի՝ երկշաբաթյա արձակուրդն այնտեղ անցկացնելու համար: Սաշայի անվտանգությունը հսկում են գաղտնի ծառայությունների 6 գործակալներ:
