Դուբայի օդանավակայանում վառված ինքնաթիռի ներսից նկարահանված տեսանյութը հայտնվել է համացանցում
Դուբայի օդանավակայանում վթարային վայրէջքից հետո այրվել էր «Emirates» ավիաընկերության օդանավը: Նշվում էր, որ օդանավի բռնկման պատճառը շարժիչի հրդեհումն է եղել: Օդանավում եղել էր 275 ուղևոր, ովքեր չէին տուժել: Այսօր «Business Insider» կայքում հրապարակվել է Դուբայի օդանավակայանում արտահերթ վայրէջք իրականացրած և վառված ինքնաթիռի ներսում արված տեսանյութը.
